Յանուկովիչի իմպիչմենտի մասին օրինագիծ է առաջ քաշվել

Ուկրաինայի Գերագույն ռադայում օրինագիծ է առաջ քաշվել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի իմպիչմենտի մասին: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru–ն, օրինագծի տեքստը փետրվարի 21-ին հրապարակվել է Գերագույն ռադայի պաշտոնական էջում:

Օրինագծի հեղինակը կառավարող Ռեգիոնների կուսակցության ֆրակցիայից Նիկոլայ Ռուդկովսկին է, ով ղեկավարում է Ուկրաինայի սոցիալիստական կուսակցությունը:

2014թ-ի հունվարին Ռուդկովիսկին առաջ էր քաշել օրինագիծ նախագահական արտահերթ ընտրությւոնների վերաբերյալ: Նա նաև այն օրենսդրական փաթեթի հեղինակն է, որով չեղյալ էր հայտարարվում ցույցերի ժամանակ կիրառվող կանոնների խստացումը և ինտերնետով իշխանություններին սպառնալու համար քրեական պատասխանատվության ենթարկելու կետերը: Նա նաև առաջ է քաշել Բերկուտում ոստիկանական ստորաբաժանումների ցրման մասին օրինագիծը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Ուկրաինայի նախագահը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին:

Նուն օրը Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են մեծ զիջումների գնալու մասին: Գերագույն Ռադայի պատգամավորներն օրենք են ընդունել, որով վերադրաձվում էր երկրի 2004թ-ի սահմանադրությունը: Սակայն ամենամեծ զիջումը երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին օրինագծի ընդունումն էր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում