Ուկրաինայի Ռադայի նախագահը հրաժարական է տվել
22/02/2014 12:33
Նմանատիպ
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հրաժարական է տվել: Այս մասին փետրվարի 22 –ին հայտնում է Ռիա Նովոստին’ հղում կատարելով փոխխոսնակ Ռուսլան Կուշուլինսկուն:
Լրատվական գործակալության հետ զրույցում նա նշել է, որ Ռիբակը հրաժարական է տվել’ կապված հիվանդության հետ, սակայն նա չի հստակեցրել, թե հատկապես, ինչ տեսակի հիվանդության մասին է խոսքը: Այս պահին հայտնի չէ, թե ով կկատարի Խորհրդարանի խոսնակի պարտավորությունները:
Այսօր Ռադայում սկսվել է հերթական նիստը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Վիտալի Կլիչկոն, այսօրվա նիստում պահանջելու են Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում