Յուլիա Տիմոշենկոն ազատ է արձակվել
22/02/2014 16:25
Նմանատիպ
Ուկրաինայի խորհրդարանը որոշում է ընդունել Ուկրաինայի նախկին վարչեպտ Յուլիա Տիմոշենկոյին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին:
Ինչպես տեղեկացնում է Ռիա-նովոստին ‘ հղում կատարելով նախկին վարչապետի մամուլի քարտուղարին, Յուլիա Տիմոշենկոն ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում օրինագիծ է առաջ քաշվել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի իմպիչմենտի մասին: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru–ն, օրինագծի տեքստը փետրվարի 21-ին հրապարակվել է Գերագույն ռադայի պաշտոնական էջում:
Օրինագծի հեղինակը կառավարող Ռեգիոնների կուսակցության ֆրակցիայից Նիկոլայ Ռուդկովսկին է, ով ղեկավարում է Ուկրաինայի սոցիալիստական կուսակցությունը:
Գերագույն Ռադայի պատգամավորներն օրենք են ընդունել, որով վերադրաձվում էր երկրի 2004թ-ի սահմանադրությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում