Ադրբեջանը ստիպված է գործ ունենալ նաև թալիշական և թաթական «ճակատների» հետ
Նմանատիպ
Արդեն երեք օր է ադրբեջանական արհեստածին պետության քարոզչամեքենայի հարթակ հանդիսացող ԶԼՄ-ները և դրանց գրչակներն, սեփական գավառական կարողությունների ամբողջ լարմամբ, փորձում են ամեն կերպ հերքել թալիշական և թաթական խնդիրների առկայությունն այդ երկրում, պատասխանել հայկական, թալիշական և թաթական տեղեկատվական-վերլուծական հոսքերին, դրանցում տեսնել աշխարհի գրեթե բոլոր հատուկ ծառայությունների գաղտնի ներկայությունը՝ հանդես գալով ցնորամտությանն ընդհուպ մոտեցող զանազան դավադիր տեսությունների առաջ քաշմամբ:
Փաստորեն, ակնհայտ է, որ հարևան երկրում ոչ միայն թալիշական և թաթական հիմնահարցերի, այլ նաև արդեն իսկ առկա իրականության գիտակցական ընկալման հետ կապված լրջագույն խնդիր կա:
Իսկ իրականությունն այն է, որ նշված քարոզչամեքենան այլևս ստիպված է գործ ունենալու ոչ միայն հայկական, այլ նաև թալիշական և թաթական «ճակատների» հետ, ընդ որում՝ պարտադրված լինելով մուտք գործել իրեն անծանոթ բոլորովին նոր՝ ինտելեկտուալ դաշտ, որտեղ գավառական հայհոյաբանների մակարդակով հրապարակումները ոչ միայն անարդյունավետ են, այլ նաև քամահրական ժպիտ հարուցող:
Վարդան Ոսկանյան, Facebook սոցիալական ցանց
Հետևեք մեզ նաև Telegram-ում