10.1 C
Yerevan

ՀՀ Նախագահը Տավուշի մարզ այցի շրջանակում այցելեց Բերդի վերանորոգված թիվ 2 մանակապարտեզ

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Տավուշի մարզ աշխատանքային այցելության առաջին կանգառը Բերդի թիվ 2 մանկամպարտեզն էր: Նախադպրոցական այդ հաստատությունում երկրի ղեկավարը շրջայց կատարեց և ծանոթացավ վերանորոգման աշխատանքներին ու ստեղծված պայմաններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ’ Բերդի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Շուշան Գալստյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց մանկապարտեզի առօյան’ հավելելով, որ տարիներ շարունակ կառույցը չի ջեռուցվել, և սենյակները տաքացվել են փայտով; «Անձնակազմն ստիպված էր առավոտյան ժամը 6-ից գալ մանկապարտեզ, վառել փայտի վառարանները, որպեսզի մինչև ժամը 8-ը երեխաների համար կարողանայինք ապահովել նորմալ ջերմաստիճան: Վերանորոգման աշխատանքներից հետո թե’ ջեռուցման համակարգն է փոխվել, թե’ գույքն է նորացվել, ինչն ստեղծում է աշխատանքի անհամեմատ ավելի լավ պայմաններ»,- ասաց Շուշան Գալստյանը:

Բերդի թիվ 2 մանկապարտեզը կառուցվել է 1984 թվականին: Թեեւ այն նախատեսված է 160 երեխայի համար, սակայն այսօր մանկապարտեզ է հաճախում 220 երեխա: 2012 թվականին վերանորոգվել է մանակապարտեզի տանիքը, իսկ հաջորդ տարի վերանորոգման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 41 մլն դրամ: Աշխատանքներն ավարտվել են 2013թ. տարեվերջին’ Հայաստանի Սոցիալական հիմնադրամի տրամադրած 119,4 մլն դրամով, որից համայնքի ներդրումը 11,9 մլն դրամ է: Ներկա դրությամբ’ մանկապարտեզի ևս երկու մասնաշենք հարդարման կարիք ունի:

spot_imgspot_img