14.1 C
Yerevan

Լաթաքիայում արկեր են ընկել

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

Լաթաքիայի գյուղերում ապրիլի 7-ին 7 հրթիռ է ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, 3 հրթիռ ընկել է Ջաբլա շրջանում: Բացի այդ, Քարսանա և Բուսթան ալ Խուրի շրջանների մերձակայքում հրթիռների ընկնելու հետևանքով, նախնական տեղեկություններով, վիրավորվել է 8 մարդ, ովքեր տեղափ ոխվել են Լաթաքիայի հիվանդանոցներ: Վիրավորների թվում դպրոցական աշակարտներ կան:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկանցում է, որ Հալեպի Համդանիա թաղամասում և Սաադ Ալլահ ալ Ջաբրի հրապարակում արկեր են ընկել, ինչի հետևանքով 11 մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել: Աղբյուրի տեղեկացմամբ’ Հալեպի Աֆրին, Սինաիա, ալ Լիրմուն, Հանդարաթ, Ջանդուլ, Խան Տուման շրջաններում տասնյակ զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց պատկանող մեքենաները:

Բացի այդ, ևս 5 քաղաքացի վիրավորվել է Դամասկոսի Բարամքե շրջանում արկեր ընկնելու հետևանքով:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազնացել է 130 հազարը:

spot_imgspot_img