Կիևը կարող է սկանդալ կազմակերպել քառակողմ հանդիպմանը.Լավրով
Նմանատիպ
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Լավրովը գտնում է, եթե Ուկրաինան համաձայն իր հայտարարության իսկապես մտադիր է նախատեսվող հանդիպման ժամանակ «փաստեր» ներկայացնել ՌԴ-ի դեմ, ըստ որոնց նա կապ ունի երկրի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, ապա դա խոսում է այն մասին, որ Կիևը պատրաստվում է սկանդալ կազմակերպել: Այս մասին է հայտնում РИА Новости-ին:
ՌԴ-ն չի խառնվում Ուկրաինայի ներքին գործերին, իսկ Կիևի հայտարարությունը ,որ պլանավորված քառակողմ հանդիպմանը ինչ-որ «կվազիփաստեր» ներկայացնել, որոնք կապացուցեն ՌԴ-ի՝ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին ներգրավված լինելը, վկայում են, որ Ուկրաինան պատրաստվում է սկանդալ կազմակերպել, գտնում է ՌԴ-ի ԱԳՆ նախարար Լավրովրը:
«Մենք չենք խառնվում Ուկրաինայի ներքին գործերին: Դա չի համապատասխանում մեր շահերին: Այնտեղ չկան մեր գործակալներ: Մեզ մեղադրում են, որ դա այդպես է»,- ասել է Լավրովը՝ ավելացնելով,որ այդ մասին իրեն մի քանի անգամ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Կերրին և Ուկրաինայի ԱԳՆ նախարար Անդրեյ Դեշիցան. «Ես Դեշիցեին շաբաթ օրն ասել եմ, եթե դուք ինչ-որ մեկին ձերբակալել եք, ապա ներկայացրեք նրան: Նրանք չգիտես ինչու դա չեն անում»,-ավելացրել է նա:
«Այժ հայտարարում են, որ եթե քառակողմ հանդիպում լինի՝ կներկայացնենք», -ասել է Լավրովը:
Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամին լուծում գտնելու համար ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև հաջորդ ուրբաթ քառակողմ հանդիպում կկայանա: Ավելի վաղ Լավրովը արդեն հայտարարել էր, որ Ռուսաստանը ընդհանրապես կապ չունի Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում