Մոսկվան գնահատում է Չինաստանի լռությունը
Նմանատիպ
Ռուսաստանը գնահատում է ուկրաինական ճգնաժամի հարցում Չինաստանի կշռադատված եւ անաչառ դիրքորոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը China Daily թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Չինաստան իր այցի շրջանակներում բանակցությունների օրակարգը: Ուկրաինայի հարցում Պեկինը «դրսեւորում է համապատասխան բոլոր գործոնների ըմբռնում , այդ թվում՝ պատմական», ասել է Լավրովը:
«Այցի ընթացքում մենք իմ պաշտոնակցի ու ընկերոջ՝ Վան Իի հետ միասին մտադիր ենք կարծիքների խորացված փոխանակում անցկացնել հրատապ գլոբալ ու տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ, ներառյալ Սիրիայի իրադրությունը, Իրանի միջուկային ծրագիրը, Կորեական թերակղզու դրությունը, ինչպես նաեւ Աֆղանստանի իրավիճակը ապրիլի 5-ին այդ երկրում կայացած նախագահական ընտրությունների լույսով»,- հավելել է նախարարը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում