Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Նախիջևան
15/04/2014 11:01
Նմանատիպ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յլմազը կայցելի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ այցը տեղի կունենա ապրիլի ընթացքում, սակայն դրա նպատակների և հնարավոր հանդիպումների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում