Ադրբեջանի բյուջեի 70 տոկոսը ապահովում է նավթագազային հատվածը
15/04/2014 14:39
Նմանատիպ
2014 թ. առաջին եռամսյակի արդյունքներով, Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտների 69,78 տոկոսն ապահովել է նավթագազային հատվածը’ այդ թվում նաև Նավթային հիմնադրամից տրանսֆերտները: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի կառավարության նիստում հայտարարել է հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովը:
Նրա խոսքով, 2014 թ. առաջին եռամսյակի համար պետբյուջեի ձևավորման մեջ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի մասնաբաժինը կազմել է 52,26 տոկոս: Առաջին եռամսյակում պետբյուջե (5 տոկոս) վճարումներ է կատարել նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերութունը (SOCAR): Պետբյուջեի ձևավորման մեջ մասնաբաժին ունեն նաեւ Ադրբեջանում գործող օտարերկրյա նավթագազային ընկերությունների վճարումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում