ՆԱՏՕ-ն դեռևս չի շտապում. Ռասմուսեն
15/04/2014 15:13
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի ուժերը Արևելյան Եվրոպայում տեղակայման կոնկրետ ձևերի մասին խոսելու համար դեռևս վաղ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝պատասխանելով Արևելյան Եվրոպայում նոր հիմնական բազաների տեղադրման վերաբերյալ հարցերին, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Այս պահի դրությամբ մենք ուսումնասիրում ենք մեր կոլեկտիվ անվտանգության հետագա քայլերը, ինչը ես անվանում եմ ուժերի ադեկվատ տեղակայում, սակայն հիմա դեռ շուտ է մանրուքների մասին խոսալու համար: Բայց ոչ ոք չպիտի կասկածի տակ դնի մեր մեր բոլոր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու վճռականությունը »,-ասել է Ռասմուսենը :
Հետևեք մեզ նաև Telegram-ում