ԵԽ գլխավոր քարտուղարը հետաձգել է իր այցն Ադրբեջան
15/04/2014 15:47
Նմանատիպ
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյոբերն Յանգլանդի ապրիլի 22-24-ին Ադրբեջան ծրագրած այցը հետաձգվում է մայիսի կեսեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ը, հայտնում է Ստրասբուրգում ԵԽ մամուլի ծառայությունը:
Այցը հետաձգվելու պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ իրենց այցն Ադրբեջան հետաձգել են նաև Կանադայի ԱԳՆ ղեկավար Ջոն Բերդը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում