Պետդուման դիտորդներ չի ուղարկի Ուկրաինայի նախագահական ընտրություններին
15/04/2014 17:08
Նմանատիպ
Պետդուման դիտորդներ չի ուղարկի Ուկրաինայի նախագահական ընտրություններին, քանի որ դրանք չի ճանաչում: Այդ մասին հայտարարել Է Դումայի՝ ԱՊՀ-ի գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Ուկրաինայի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին:
«Պետդուման դիտորդներ չի ուղարկի Ուկրաինայի նախագահական ընտրություններին: Մենք այդ ընտրությունները չենք ճանաչում»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Սլուցկին, որը խորհրդարանական պատվիրակության կազմում գտնվում Է Փարիզում և մասնակցում Է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ԽՍՀՄ-ի անդամակցելու 60-ամյակին նվիրված միջոցառումներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում