Կրասնոյարսկում եւս մեկ ադրբեջանցի գործարար են սպանել

Կրասնոյարսկում եւս մեկ ադրբեջանցի գործարար են սպանել

Կրասնոյարսկում այսօր առավոտյան ադրբեջանցի գործարարի հերթական սպանությունն է տեղի ունեցել. զոհը «Յուժնի» շուկայի եւ «Եմելյանովո» ձիավարժարանի սեփականատեր, «Մուսթանգ» գյուղատնտեսական արտադրական ընկերության 60-ամյա տնօրեն Էնվեր Իբրահիմովն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտնել է Կրասնոյարսկում Ռուսաստանի Դաշնության հետաք ննչական վարչության ղեկավարի օգնական Օլգա Դեգիդը:

Նրա խոսքով’ սպանությունը կատարվել է առավոտյան ժամը 7-ին, Իբրահիմովի տան առաջ: Տղամարդու վրա կրակել են ՏՏ ատրճանակից: «Հետաքննչական վարկածներից մեկի համաձայն’ այսօրվա սպանությունը կարող է կապ ունենալ կիրակի տեղի ունեցած սպանության հետ»,- ասել է նա:

Ապրիլի 13-ին Կրասնոյարսկում հրազենից սպանվել էր ծագումով Ադրբեջանի Թովուզի շրջանջց, 35-ամյա Գարյաղդը Նագիեւը, ում մարմինը, հողին հանձնելու համար, այսօր պետք է բերվի Ադրբեջան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում