Տիմոշենկոն հետաձգել է իր նախընտրական քարոզարշավը
Նմանատիպ
«Բատկիվշինա» կուսակցության ղեկավար, Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիյա Տիմոշենկոն հետաձգել է իր նախընտրական քարոզարշավը: Այդ մասին Տիմոշենկոն հայտարարել է ապրիլի15-ին Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով РИА Новости-ին:
«Իմ ազգանունը հարցաթերթիկում կմնա, ես մնում եմ նախընտրական քարոզարշավի անդամ: Բայց նախընտրական քարոզարշավը մի կողմ եմ դրել և մասնագետների հետ զբաղվում եմ մեր երկրի պաշպանությամբ, դիմադրության շարժման ստեղծմամբ, բոլոր քաղաքացիների միավորմամբ, որոնք պատրաստ են պայքարել Ուկրաինայի համար»,-պարզաբանել է Տիմոշենկոն:
Նրա խոսքերով հակառուսական շարժման կենտրոնական կոմիտեն արդեն սկսել է իր աշխատանքը: Շուտով «ռուսական ագրեսիայի դիմադրության շարժումներ» կհայտնվեն ամբողջ երկրով մեկ:
Առաջիները կբացվեն Խարկովի, Զապարոժյեի և Դնեպրոպետրովսկի մարզերում:Տիմոշենկոն նշել է, որ այդ շարժումները ստեղծվում են համաձայն օրենսդրության: Ջոկատները կունենան օրենքով սահմանված բոլոր իրավունքները և միջոցները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում