Վրաստանում հնարավոր է միասեռ ամուսնությունների արգելք մտցվի

Վրաստանում  հնարավոր է  միասեռ ամուսնությունների արգելք մտցվի

Վրաստանը գտնվելով Եվրամիության հետ կապերի հաստատման փուլում, փորձում է ամուսնությունը սահմանել, որպես միայն կնոջ և տղամարդու միություն:

Թվում է թե միասեռ ամուսնություների թեման Վրաստանում այդքան էլ ակտուալ չէ, քանի որ Վրաստանի միասեռակնները ակտիվություն չեն ցուցաբերում և ապրում են մեկուսի կյանքով և այդ թեման, որպես կանոն, չեն բարձրաձայնում:

 Ինչպես տեղեկացնում է Eurasianet.org-ը,  Վրաստանում միասեռ ամուսնությունները ուղղակի միասեռ ամուսնություներ չեն, այլ աշխարհաքաղաքական երանգ ունեն:

Երկիրը պատրաստվում է հունիսին ԵՄ-ի հետ համագործակցության պայմանագիր կնքել և փորձում էիր օրենսդրական համարգը դարձնել ավելի համահունչ եվրոպականին: Համաձայն դրա, պետք է ընդունվի օրենք, որն, ըստ Էության, ուղղված կլինի պաշպանելու միասեռականներին:

Ստացվում է, արդյունքում, Վրաստանը միաժամանակ և՛ կպաշպանի միասեռականների իրավունքները, և՛ միևնույն ժամանակ կարգելի նրանց ամուսնությունը: Սակայն Վրաստանի իշխանությունները դրա մեջ հակասություն չեն տեսնում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում