Կասպից ավազանում մրցակիցները «բարեկամանում» են
Նմանատիպ
«Eurasianet.org» կայքն անդրադարձել է ադրբեջանա-թուրքմենական հարաբերությունների զարգացումներին:
Ըստ պարբերականի հրապարակախոսի, ռուս-ուկրաինական ճգնաժամը հնարավարություններ է ստեղծել երկու մերձկասպյան պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքմենստանի մերձեցման համար:
Վերջին ազդակը, որը տրվեց այդ երկու պետությունների ջերմացման հետ կապված, ապրիլի 2-ին Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի չծրագրած այցն էր կատարել Բաքու: Վերջին անգամ նման բարձրաստիճան այց կատարվել էր 2009թ-ին:
Երկու երկրների հարաբերությունները երբեք աչքի չեն ընկել ջերմությամբ, քանի որ պայքար են մղում Կասպյան ավազանում առկա երեք նավթահանքերի համար, որի հետևանքով էլ իշխանությունները չէին կարողանում գործարք կնքել, որով թուրքմենական գազը Ադրբեջանի տարածքով կաորղ է հասցվել եվրոպական շուկաներ:
Չնայած այցից հետո Թուրքմենաստանի ԱԳ նախարարը մամուլի ասուլիս չտվեց, սակայն որոշ ադրբեջանից հետազոտողներ այդ այցը բավականին նշանակալի են համարում:
«Ղրիմում Ռուսաստանի վերջին գործողություններն անհանգստացրել են նրա բոլոր հարևաններին, և երկրները փորձում են կոնֆլիկտի ապաէսկալացիա կատարեն»,– մեկնաբանում է ադրբեջանցի պատգամավոր և քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:
«Ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի աչքում մեծանում է Ադրբեջանի էներգետիկ դերակատարությունը, իսկ Բաքուն փորձում է բարևելավել իր իմիջը», – նշում է էներգեիկ հարցրեով փորձագետ Իլհամ Շաբանը:
Կասպյան ավազանից Եվրոպա գազ մատակարարելու հեռանկարների հետ են կապում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցը: Սակայն հայտնի չէ, թե երկու երկրների նախագահները համաձայնության եկել են, թե՞ ոչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում