Եթե նոր կառավարությունը շարունակի օլիգարխների հաղթարշավը, սոցիալական պայթյունից չի խուսափի. Գալստյան

Եթե նոր կառավարությունը շարունակի օլիգարխների հաղթարշավը, սոցիալական պայթյունից չի խուսափի. Գալստյան

ՍԴՀԿ-ն իրեն մշտապես տեսնում է սոցիալական արդարության, օլիգարխիայի և օլիգոպոլիայի դեմ պայքարում:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:

«Նախաձեռնել էինք ձախ ուժերի միություն դաշինքի ստեղծում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ձգձգվում է, բայց ակտիվորեն շարունակվում են կոնսուլտացիաները, սպասում ենք ձևավորմանը, դրանից հետո մեր ասելիքը կասենք նոր կառավարության մասին»,-հայտարարեց Ն. Գալստյանը:

Անդրադառնալով  կառավարության փոփոխությանը` նա նշեց. «Ցանկացած անձի փոփոխություն չի կարող երկրում հանգեցնել բացառիկ դրական փոփոխությունների, եթե երկրում չլինեն համակարգային փոփոխություններ, եթե իշխանությունների վարած քաղաքականությունը չփոխվի, չի կարող հասարակությունը սոցիալ-տնտեսական քաղաքականության ոլորտում տեսնել առաջընթաց»:

Ըստ նրա, թե ինչպիսին կլինի նոր վարչապետն ու կառավարությունը, պետք է դատել այն քաղաքական ու տնտեսական արդյունքներից, որոնք կգրանցվեն երկրում:

Ըստ նրա’ Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը օլիգարխներն են և այն մարդիկ, ովքեր խոսում են փոքր և միջին բիզնեսի զարգացման և առաջընթացի մասին, առաջին հերթին պետք է հասկանան, որ դրա խոչընդոտողը հանդիսանում է օլիգարխիան. «Այսօր օլիգարխիան խեղդում է Հայաստանի ժողովրդին, քամում է վերջին հնարավորություններն, իսկ այդ հնարավորություններն անսպառ չեն»:

ՍԴՀԿ ատենապետը նշեց. «Այն, որ ամեն տարի Հայստանից մեկնում են սեզոնային աշխատանքի, բայց միգրացիոն օրենքներից հետո նրանք չեն կարողանում գնալ, հետևաբար մնում են առանց աշխատանքի, աշխատաշուկան էլ Հայատսանում արդեն հագեցած է, այդ մարդկիկ կամ պետք է գողությւոն անելով ընտանիք պահեն, կամ դուրս գան փողոց ուպահանջեն փոփոխություններ»:

«Եթե իշխանության, ընդդիմության որոշ հատվածը շարունակի ծառայել օլիգարխներին, քաղաքացիները վաղ թե ուշ կանգնելու են սոցիալական պայթյունի առջև, որն ուղղորդվելու է ոչ թե հրաշալի քառյակի, հնգյակի կողմից, այլ այդ պահին փողոցում գտնվող քաղաքացիների կողմից»,- ասաց նա:

Գալստյանն այնքան էլ համոզված չէ, որ խորհրդարանական ընդդիմության մի հատվածը կարող է իրեն այնպիսի ճոխություն ցույց տալ, որ կանգնի շարքային քաղաքացու կողքին. «Նոր կառավարությունը պետք է փորձի գնալ սոցիալական լարվածության մեղացման, իսկ եթե շարունակվի օլիգարխիայի հաղթարշավը սեփական քաղաքացիների դեմ, մենք սոցիալական պայթյունից խուսափել չենք կարողանա»:

HayNews.am-ի հարցին հնարավո՞ր է Քառյակը դառնա հնգյակ, քանի որ ՕԵԿ-ը պատրաստվում է ևս քննադատության ենթարկել կառավարությանը, Նարեկ Գալստտյանը պատասխանեց. «Քառյակը կդառնա հնգյակ, վեցնյակ, թե յոթնյակ, դրանից դարդին դարման չի լինելու»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում