Եվս մեկ բողոքի ակցիա՝ ընդդեմ Ալիևի (տեսանյութ)

Ստսրասբուրգում Եվրոպայի խորհորդի շենքի մոտ միջազգային «Репортеры без границ» իրավապաշտպան կազմակերպությունը և Ադրբեջանից քաղաքական իմիգրանտները ցույց են անցկացրել՝ ընդդեմ Ալիևի:

Միջոցառման մասնակիցները պահանջել են Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին և բլոգերներին ազատություն շնորհել: Ակցիան անցկացվել է այն ժամանակ, երբ Ալիևը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում:

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են կալանավորված լրագրողների նկարները՝ պահանջելով ԵԽԽՎ պատգամավորներից՝ Ալիևի վրա ճնշում գործադրել լրագրողներին ազատելու համար:Այս մասին տեղեկացնում է Haqqin.az կայքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում