Ինչ էր անում կես միլիարդի տեր Ռուբեն Վարդանյանը երեկ ուշ երեկոյան Հյուսիսյանին պողոտայում

Ինչ էր անում կես միլիարդի տեր Ռուբեն Վարդանյանը երեկ ուշ երեկոյան Հյուսիսյանին պողոտայում

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ ուշ երեկոյան ես ու ընկերս որոշեցինք պաղպաղակ գնել, քայլեցինք դեպի Հյուսիսային պողոտայի խանութը և ներս մտնելիս տեսանք ,որ ներս է մտնում Ռուբեն Վարդանյանը: Չնայած նրան, որ այս մարդու միայն անձնական կարողությունը ըստ Ֆորբս ամսագրի կազմում է կես միլիարդ ԱՄՆ դոլար’ այդ ուշ ժամին նրան մարդ չէր ուղեկցում : Նա վերցրեծ սայլակը և գնաց առևտուր անելու : Մի քանի րոպե անց խանութի ոլորաններում խաչվեցինք նրա հետ բարևեցինք միմիանց աչքս ընկավ նաև զամբյուղի պարունակությանը: Այնտեղ ոչ 100-հազարանոց խմիչքներ էին, ոչ ինչ-որ անիմաստ թանկ շոկոլադ, զամբյուղում ինչ որ բանջարեղեն էր ու ևս մի քանի հասարակ տան սառնարանի համար նախատեսված բան: Երբ դուրս էինք գալիս խանութից կրկին նայեցի շուրջս փնտրելով վարորդ, թիկնապահ, որևէ ուղեկցող մեկին. մարդ չկար:
Ես շատ քիչ բան գիտեմ Ռուբեն Վարդանյանի մասին , բայց ինձ մոտ հարգանք առաջացրեց նրա հասարակ և ոչ ցուցադրական այս առօրեան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում