Անհրաժեշտ դիսկուրս. ինչ է ԱԱԾ-ն/ КГБ-ն և ինչով է զբաղվում

Անհրաժեշտ դիսկուրս. ինչ է ԱԱԾ-ն/ КГБ-ն և ինչով է զբաղվում

Իրավապաշտպան, ԽՍՀՄ տարիներին քաղհալածյալ Վարդան Հարությունյանը ֆեյսբույքան իր էջում գրել է.

Կարծում եմ, երիտասարդ լրագրողի ԱԱԾ կողմից հավաքագրման փորձի ձայնագրությունը կարող է եւ պետք է առիթ հանդիսանա, որ քննարկենք, թե ինչ է ԱԱԾ-ն ու ինչով է զբաղվում: պետք է արդյոք մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, նման կառույց: ո՞ր իրավունքով է այդ կառույցը գործակալական ցանց ստեղծում հասարակական կազմակերպություններում, կուսակցություններում: դեռ անկախության առաջին տարիներին է լուծարվել տխրահռչակ ՊԱԿ-ի քաղաքական հետապնդումներով զբաղվող տխրահռչակ կառույցը: այդ ո՞վ, ինչու՞ եւ ո՞ր իրավունքով է այն վերականգնել: Կարծում եմ սա առիթ է, որ ընդհանրապես խոսենք КГБ-ի մասին: հատուկ եմ գրում КГБ, որովհետեւ այս տարբերակն ավելի հնչեղ ու ավելի լավ է արտահայտում այս կառույցի ոգին ու էությունը: Հայաստանի ԱԱԾ-ականները տեղի- անտեղի հպարտանում են, որ КГБ-ի ժառանգներն են, որ չեկիստներ են: իսկ ի՞նչ էր կամ ի՞նչ է այդ КГБ-ն, ի՞նչ ճանապարհ է անցել եւ ի՞նչ պատմություն ունի: խոսքն իրական, այլ ոչ առասպելական՝ կինոներում պատմվող հորիվածքմերի մասին է:

 

Կից նյութն՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում