Հերթական սխալը. ինչպես վարվել ադրբեջանական քարոզի հետ

Հերթական սխալը. ինչպես վարվել ադրբեջանական քարոզի հետ

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ժողովուրդ իհարկե կողմակիցը չեմ լվացքը կեղտոտ պահելու ու կեղտը չհրապարակելու գաղափարախոսությանը, բայց չեմ կարծում էս կրիտիկական պահին ադրբեջանական կայքերում դիտավորյալ տարածվող հին տեսանյութ-մեռելները հիմա մեր կայքերում ու սոցցանցերում սփռելը ճիշտ գործ է…

Արդեն շների հացը կտրել եմ, էնքան եմ հաչացել էս առիթով. ադրբեջանցին դիվերսանտ է ուղարկում, մեր սահմանների ու գյուղերի վրա է կրակում և այլ իրանց լեզվով ասած ղալաթներն են անում, որ մենք խուճապ առաջացնենք, որ վախ սերմանվի մեր մեջ…խնդրում եմ գոնե ադեկվատ գնահատականներ տվեք նմանատիպ նյութերը տարածելուց.

Օրինակ՝ ԱԱԾ-ն ոչ թե պետք է իր քաղաքացիներին գաղտնալսի ու տեսնի ով որ ձեռքով ինչ է անում, կամ ահաբեկի այս կամ յան քաղաքական գործչին, այլ նմանատիպ հարցերի վրա պետք է իր ռեսուրսները ծախսի, բացահայտի ազիկների կայֆերը մեր երկրում…

Սա էլ գրեցի, որ միանգամից պատասխանեմ, թե որն է իմ կարծիքով ադեկվատ գնահատակը…
Վայնասուն տարածելով ,առաջին անգամ կօգտագործեմ այդ չարքչարքված ու անտեղին օգտագործված նախադասությունը, թշնամու ջրաղացին ենք ջուր լցնում….

Հետևեք մեզ նաև Telegram-ում