Վրաստանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր կազմը

Վրաստանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր կազմը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել Է կառավարության նոր կազմի վերբերյալ վարչապետի դիմումը: 

Ինչպես պարզաբանել են նախագահի մամուլի ծառայությունում, երկրի առաջին դեմքի կողմից ստորագրված փաստաթուղթն ուղարկվել Է խորհրդարան, որը կքննարկի նախարարների կաբինետի նոր կազմին վստահություն հայտնելու հարցը:

Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը պարտավոր Է այդ հարցը քննարկել յոթնօրյա ժամկետում, սակայն արդեն հայտնի Է, որ ընթացակարգը կարագացվի և կառավարության նոր կազմին վստահություն հայտնելու հարցի շուրջ քվեարկությունը օրենսդիր մարմնում կկայանա հուլիսի 26-ին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի որոշմամբ, հանրապետության գյուղատնտեսույթան նախարարի պաշտոնում ներկայացվել Է Օթար Դանելիան, պատիժների իրագործման նախարարի պաշտոնում՝ Գեորգի Մղեբլիշվիլին, մշակույթի նախարարի պաշտոնում՝ Միխայիլ Գիորգաձեն, ենթակառուցվածքի նախարարի պաշտոնում՝ Դավիթ Շավլիաշվիլին և սփյուռքի գործերի պետնախարարի պաշտոնում՝ արդեն նախկին նախարարի տեղակալ Գելա Դումբաձեն:

Ինչ վերաբերում Է հարկադիր վերաբնակների, փախստականների և տարաբնակեցման գործերի նախարարությանը, ապա այն կգլխավորի Սոզար Սուբարին, որն ավելի վաղ պատիժների իրագործման նախարարն Էր: Կառավարությունում Է մնում նաեւ տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարի պաշտոնից ազատված Էլգուջա Խոկրիշվիլին, որն աշխատանքը կշարունակի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում:

Իրակլի Գարիբաշվիլին կառավարության կազմում կադրային փոփոխությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես Էր եկել հուլիսի 21-ին անցկացված արտակարգ մամուլի ասուլիսում, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում