Ինչի հետ է կապված իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանում

Ինչի հետ է կապված իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանում

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀՀ և ԱՀ նախագահների առաջիկա հանդիպումից կարելի ակնկալել ճակատային գծում իրավիճակը հանդարտեցնելու և բանակցային սեղանի շուրջ փոխընդունելի լուծումների փնտրտուքը շարունակելու վերաբերյալ հավաստիացումներ: Շփման գծում իրավիճակի սրումը կապված է Ալիևի կողմից ճամբարի ընտրության վերաբերյալ որոշումը հետաձգելու ցանկության հետ՝ նա պետք է հստակ ասի, արդյոք Ռուսաստանի կողքին է, թե նախընտրում է անցնել Արևմուտքի ճամբարը:

Առայժմ նա գերադասում է ժամանակ ձգել ճակատային գծում զինված միջադեպեր հրահրելով: Հանդիպման կազմակերպմանը, այդպիսով, մասնակցեցին բոլոր համանախագահները՝ Ֆրանսիան հանդես եկավ այն կազմակերպելու առաջարկով, ԱՄՆ հորդորեց այդ հանդիպումը հնարավորինս արագ կազմակերպել, իսկ Ռուսաստանն էլ առաջարկեց այն անցկացնել Երևանից ու Բաքվից ոչ շատ հեռու գտնվող Սոչիում՝ հավանաբար չցանկանալով, որ պարոնայք Ալիևն ու Սարգսյանը ճանապարհի վրա շատ ժամանակ ծախսեն:

Կարգավորման գործընթացում, առկա բանակցային հիմնադրույթների կիրառմամբ խաղաղ լուծում ակնկալելն իրատեսական չէ, սակայն խաղաղության պահպանման հեռանկարի տեսանկյունից՝ բանակցային գործընթացն արժե, որ շարունակվի, մինչև նոր գաղափարների ի հայտ գալը: Այս պահին բոլոր երրորդ պետությունները կգերադասեն համահավասար հեռավորություն պահպանել հակամարտության կողմերի հանդեպ և դիտարկել վերջիններիս միևնույն հարթությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում