Ովքեր են սահմանային լարված իրավիճակի մեղավորները
Նմանատիպ
Քաղաքագետ Միքայել Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սահմանային միջադեպերի մասին չէի ուզում գրել, քանի դեռ թեժ էր իրավիճակը, որ ոչ մեկի ջրաղացին ոչ մի բան չլցնեմ,բայց հիմա մի երկու բան ասեմ.
ակնհայտ ա, որ էս ամեն ինչի մեղավորը Ալիևի լկտիացած և ադեկվատությունը կորցրած բնռապետական ռեժիմն ա, բայց կան նաև այլ պատասխանատուներ, որոնք Իլհամին կոպիտ ասած “լկստվացրել են”.
ա. ՀՀ իշխանություն, որը արտաքին քաղաքականության ոլորտում վերջին տարիներին մեկը մյուսի հետևից տապալումներ ա արձանագրում /հայ-թուրքական արձանագրություններ, ԵՄ հետ ասոցացման գործընթաց, հիմա էլ եվրասիական միության հետ հարաբերությունները տապալելով ա զբաղված/
Գումարած դրան’ դիվանագիտության հանդեպ ակնհայտ արհամարհական վերաբերմունք. ես շատ եմ հարգում Յուրի Վարդանյանին և Շարլ Ազնավուրին, բայց դե ոչ ոքի մտքով չի անցնի նրանց նշանակել ասենք ՊՎՕ պետ, իսկ դեսպան նշանակում են, էն էլ մեզ համար կարևորագույն երկրներում:
բ. Ռուսաստանը, որն արդեն մի քանի տարի ա, որ եվրասիական պատրանքների հետևից ա ընկել ու խաղեր ա տալիս Ադրբեջանի հետ: Իսկ ՈՒկրաինայում թաթախվելուց հետո, նրա գործողությունները ընդհանրապես գնալով դառնում են անկանխատեսելի և ռացիոնալ քաղաքականության տեսակետից անբացատրելի:
գ. Արևմուտք /ԵՄ և ԱՄՆ/, որը մինչև հիմա ադեկվատ չի արձագանքել Ալիևի խեղկատակություններին’ ընդ որում ոչ միայն ՀՀ հետ հարաբերություններում, այլև հենց իր երկրի ներսում: Հասկացանք խավիարային դիվանագիտություն, հասցականք նավթամուղ, հասկացանք իսլամիզմի վտանգ, բայց դե մի քիչ պետք ա սեփական սկզբունքները հարգել
Հետևեք մեզ նաև Telegram-ում