2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում. Զեպ Բլաթեր
03/09/2014 10:37
Նմանատիպ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլաթերը բացառել Է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության տեղափոխումը այլ երկիր:
Այս մասին տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
«1980 թվականին Մոսկվայի օլիմպիական խաղերի բոյկոտը ոչ մի օգուտ չտվեց, միայն վնասեց մարզիկների շահերին»,- ասել Է Բլաթերը:
Մրցաշարն այլ երկիր տեղափոխելու առաջարկով հանդես Է եկել Եվրոխորհրդարանի պատգամավոր Ռեբեկա Հարմսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում