Աբրամովիչը փնտրտուքների մեջ է

Աբրամովիչը փնտրտուքների մեջ է

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը շարունակում է փնտրել իր թիմի ապագա գլխավոր մարզչին, քանի որ Աբրամովիչին չի գոհացնում այն արդյունքը, որին հասել է իր թիմը Ռաֆայել Բենիտեսի նշանակումից հետո: Ըստ հեղինակավոր Daily Mail պարբերականի, Աբրամովիչի համար մեկ թիրախը իսպանական «Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին է:

Եթե չիլիացի մարզչի հետ բանակցությունները ձախողվեն, ապա Աբրամովիչը կսկսի բանակցություններ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, որը ըստ իսպանական ԶԼՄ-ների ամենայն հավանականությամբ ամռանը կլքի «արքայական ակումբը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում