Արտաշես Առաջին. պետություն կառուցելու դասերը` Մանդելայի էֆեկտը
Կարդացեք նաև
Շատերին թվում է, թե Արտաշեսը Առաջինը Հայոց պատմության սովորական հաջողակ արքաներից է, ով վերականգնել է Մեծ Հայաստանը, հիմնադրել է Արտաշատ մայրաքաղաքը և հողային ռեֆորմներ է իրականացրել: Բայց արդյո՞ք այսքանը բավարար է պատկերացում կազմելու մի հայ տիրակալի մասին, ով մտածել և իրագործել է պատմութայն մեջ երբևէ գոյություն ունեցած ամենամեծ, ամենահզոր ու ամենաազդեցիկ հայկական պետական նախագծի` Արտաշեսյան արքայատոհմի ղեկավարած տերության հիմնադրումը: Տերություն, որը հետո դառնալու էր կայսրություն:
«Մանդելայի էֆեկտի» 12-րդ թողարկումը հայերի ու Հայաստանի պատմության այն դրվագի մասին է, որը մեզ հնարավորություն տալիս այսօր հասկանալու, թե ինչպես կարելի է օգտվել մեծ տերությունների հակասություններից՝ պահպանելով սեփական նպատակները։ Երբ է անհրաժեշտ պատերազմել, իսկ երբ բանակցել ու սպասել։ Ի վերջո, ինչպես կարելի է ռազմական հաջողությունը վերածել կայուն պետական ձեռքբերման։
Այս հարցերի պատասխանների որոնումը Արտաշեսի ժամանակով չի ավարտվել: Այդ հարցերը արդիական են նաև ու հատկապես մեր օրերում: