«Արսենալը» կփորձի ձեռք բերել Յովետիչին:

«Արսենալը» կփորձի ձեռք բերել Յովետիչին:

«Արսենալը» ցանկանում է խոշոր գնում կատարել ամռանը:

23-ամյա չեռնոգորացի ֆուտբոլիստին համեմատում են երիտասարդ Վան Պերսիի հետ և հաղորդվում է, որ Յովետիչը լոնդոնյան ակումբին կարժենա 20 մլն ֆունտ: Հիշեցնենք, որ «Արսենալի» պատմության ընթացքում ամենաթանկ տրանսֆերը Անդրեյ Արշավինի տեղափոխությունն էր «Զենիթից» 15 մլն ֆունտով:

Ստեֆան Յովետիչի համար գումար կգտնվի, քանի որ վերջին ժամանակներս «Արսենալը» շատ ֆուտբոլիստներ է վաճառել, ինչպես նաև ունի նոր հովանավորներ:

Ձմռանը «Արսենալը» իր ուշադրությունը կենտրոնացրել էր Դավիդ Վիլյայի վրա, սակայն հասկանալով, որ նրանց ավելի երիտասարդ ֆուտբոլիստ է պետք, սկսեցին հետևել Յովետիչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում