Լեմպարդը ցանկանում է մասնակցել Աշխարհի առաջնությանը:

Լեմպարդը ցանկանում է մասնակցել Աշխարհի առաջնությանը:

«Չելսիի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ չի շտապում ավարտել իր կարիերան հավաքականում և ցանկանում է մասնակցել 2014 թ.-ի աշխարհի առաջնությանը:

-2014թ.-ի աշխարհի առաջնությունը իմ գլխավոր նպատակներից մեկն է, և ես կփորձեմ պահպանել մարզավիճակս և խաղալ նույն մակարդակով, որ ընդգրկվեմ հավաքականի հայտացուցակի մեջ,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում BBC,- Չեմ ցանկանում ավարտել իմ կարիերան մինչև այդ պահը, ես հասկանում եմ, որ արդեն 34 տարեկան եմ: Բայց եթե ես մնամ «Չելսիում» և օգուտ տամ թիմին, ոչ մի հավաքականի մարզիչ չի նայի իմ տարիքին: Ճիշտ է մեր հավաքականը դեռ չի ապահովել իր տեղը Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, սակայն դա ինձ ավելի է դրդում յուրաքանչյուր խաղին նվիրվել յուրովի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում