Սիմեոնեն այս շաբաթ կերկարաձգի «Ատլետիկոյի» հետ պայմանագիրը

Սիմեոնեն այս շաբաթ  կերկարաձգի «Ատլետիկոյի» հետ պայմանագիրը

Իսպանական լրատվամիջոցները գրում են, որ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնոն այս շաբաթվա ընթացքում պաշտոնապես կերկարաձգի պայմանագիրը: Նշենք, որ Սիմեոնոն արդեն համաձայնել է աշխատել մադրիդյան թիմում մինչև 2017 թվականը:

Բացի Սիմեոնեից «Ատլետիկոն» առաջիկա 4 տարիների ընթացքում չեն լքի մարզչի օգնականներ Հերման Բուրգոսը, Պաբլո Վերսելոնեն և Հերման Օրտեգան:

Հավելենք, որ արգենտինացի մարզչի ղեկավարությամբ «Ատլետիկոն» արդեն նվաճել է Իսպանիայի գավաթի եզրափակչի ուղեգիր, իսկ ազգային առաջնությունում թիմը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում