Ֆորմուլա-1. Ավստրալիայի Գրան-պրին գիշերո՞վ
06/03/2013 23:02
Նմանատիպ
Ավստրալիայի Գրան-պրիի կազմակերպիչները մրցաշարի եկամուտներն ավելացնելու տարբերակներ են որոնում: Motor Sport-ը հաղորդում է, որ միտք է հղացել Մելբրունում մրցաշարն իրականացնել գիշերով` այդպիսով, մեծացնելով եվրոպական լսարանը:
Նշենք նաև, որ լուրեր են շրջանառվում իբրև Ավստրալիայի Գրան-պրին իր վերջին օրերն է ապրում. մրցաշարն իրականացնելու պայմանագիրը նախատեսված է մինչև 2015 թվականը, սակայն Վիկտորիայի նահանգի իշխանությունները դժգոհում են` Ֆորմուլա-1-ը ֆինանսական կորուստների պատճառ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում