«Ռեալում» պնդում են` Մոուրինյոն ոչ մի տեղ էլ չի հեռանալու
Նմանատիպ
Իսպանական լրատվամիջոցները գրում են, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կշարունակի աշխատանքն իր պաշտոնում նաև հաջորդ մրցաշրջանում: Այս տեղեկությունը տարածել են Արքայական ակումբի ղեկավարության ներկայացուցիչները:
Աղբյուրի համաձայն, ակումբի նախագահ Ֆլորենտինո
Պերեսի և նրա աշխատակիցների դիրքորոշումը փոխվել է թիմի` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուր գալուց հետո: Բացի այդ, ակումբի ղեկավարությունը պնդում է, որ հենց ինքը` պորտուգալացի մասնագետը որոշում է կայացրել մնալ իսպանական գրանդում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Պերեսն ու Մոուրինյոն երկկողմանի համաձայնության էին եկել չեղյալ համարել պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2016 թվականը: Պերեսը դժգոհ էր հատկապես մարզչի և ԶԼՄ-ի միջև եղած մշտական տարաձայնություններից: Բացի այդ, այս մրցաշրջանի ընթացքում անընդհատ խոսվում էր Մոուրինյոյի և թիմի առաջատարների փոխհարաբերություններում եղած խնդիրների մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում