«Բարսելոնան» հաղթեց Սանչեսի և Մեսսիի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթեց  Սանչեսի և Մեսսիի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Լա Լիգայի 27-րդ տուրի շրջանակներում առաջնության առաջատար «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց ետնապահ «Դեպորտիվոյին»: Շատերն այս խաղում բազում գոլեր էին սպասում, սակայն գրանցվեցին երկուսը. հանդիպման 38-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսիս Սանչեսը, իսկ խաղավարտից 2 րոպե առաջ Լեո Մեսսին: Վերջինս խաղը սկսել էր պահեստայինների նստարանից և միայն 62-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Վիլյայի փոխարեն:

Հավելենք` այս հաղթանակից հետո «Բարսելոնան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը արդեն 71 միավորով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում