Լինդեգաարդը մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն

Լինդեգաարդը մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդերս Լինդեգաարդը ամռանը Մանչեսթերից կտեղափոխվի Լոնդոն:

Ինչպես հայտնում են անգլիական պարբերականները լոնդոնյան «Վեսթ Հեմը» լրջորեն ցանկանում է գնել Լինդեգաարդին և արդեն սկսել է բանակցությունները:

Ֆուտբոլիստի գործակալ Միխայիլ Լինդեգաարդը չի հաստատել այս նյութը, սակայն չի էլ հերքել:

– Ես չեմ ուզում մեկնաբանել լրատվամիջոցների գրածները: Միայն կարող եմ ասել, որ Անդերսը կշարունակի խաղալ «Յունայթեդում», ամենաքիչը մինչ մրցաշրջանի ավարտը, քանի որ ունի պայմանագիր,- ասել է Միխայիլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում