Մյուլլերը, Մանջուկիչը, Լամը և Ռիբերին չեն մասնակցի «Բայերի» հետ խաղին

Մյուլլերը, Մանջուկիչը, Լամը և Ռիբերին չեն մասնակցի «Բայերի» հետ խաղին

Միանգամից 4 ֆուտբոլիստ չեն կարողանա օգնել «Բավարիային» Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Բայերի» հետ խաղին: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Յուպ Հայնկեսը, այս խաղում հանդես չեն գա պաշտպան և ավագ Ֆիլիպ Լամը, կիսապաշտպաններ Ֆրանկ Ռիբերին և Թոմաս Մյուլլերը, ինչպես նաև հարձակվող Մարիո Մանջուկիչը:

Սակայն վնասվածք ունի միայն Ռիբերին, իսկ մյուս երեք ֆուտբոլիստները ստացել են հանգստի հնարավորություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում