Լեոնարդոն ուղիղ եթերում «Բարսայի» մասին խոսելու փոխարեն, ամուսնության առաջարկություն է արել
15/03/2013 16:56
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում ամուսնության առաջարկ է արել իտալուհի հաղորդավարուհի Աննա Բիլլոյին: Բանն այն է, որ Լեոնարդոյին հրավիրել էին խոսելու Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունից` «Բարսելոնայի» հետ առաջիկա խաղերից, իսկ սպորտային տնօրենը լրագրողի հարցին պատասխանելու փոխարեն անսպասելիորեն Աննային ամուսնանելու առաջարկություն է արել: Վերջինս պատասխանը դեռ հայտնի չէ:
Հետաքրքրական այն է, որ այս զույգն արդեն 4 երեխա ունի, սակայն նրանց հարաբերությունները պաշտոնական բնույթ դեռ չեն կրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում