Շվայնշտայգեր. «Յուվենտուսի» հետ միշտ էլ դժվար է խաղալ
15/03/2013 18:45
Նմանատիպ
«Բավարիայի» ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերն իր կարծիքն է արտահայտել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանության վերաբերյալ:
««Յուվենտուսը» շատ-շատ լավ թիմ է: Թուրինցիները ֆիզիկապես շատ լավ են պատրաստված և ունեն այնպիսի հիասքանչ ֆուտբոլիստ, ինչպիսին Անդրեա Պիրլոն է: «Յուվենտուսի» հետ խաղերը միշտ էլ շատ բարդ են. առաջին հերթին նրանց հոյակապ մարտավարության պատճառով»,-ասել է Շվայնշտայգերը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում