Ալթինթոփ. Հիանալի կլինի հանդիպել նախկին թիմակիցներիս

Ալթինթոփ. Հիանալի կլինի հանդիպել նախկին թիմակիցներիս

«Գալաթասարայի» ֆուտբոլիստ Համիդ Ալթինթոփը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում սպասվելիք «Գալաթասարայ»-«Ռեալ» մրցակցությունից:

«Հիանալի զույգ է: Եթե վերլուծենք «Ռեալի» խաղն այս մրցաշրջանում, ապա պետք է ասել, որ նախորդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում մադրիդցիների բախտը որոշ չափով բերեց:

Սակայն «Ռեալը» շարունակում է մնալ մեծագույն ակումբ. դրանում ոչ մի կասկած չկա: Եթե արտագնա խաղում մենք որոշակի դրական արդյունքի հասնենք, ապա սեփական հարկի տակ երկրպագուների աջակցությամբ կկարողանանք լավ խաղալ: Ես շատ դրական եմ տրամադրված: Հիանալի կլինի հանդիպել նախկին թիմակիցներիս»,-ասել է Ալթինթոփը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում