Խոակին. Մենք չենք կորցում կիսաեզրափակիչ դուրս գալու հույսը

Խոակին. Մենք չենք կորցում կիսաեզրափակիչ դուրս գալու հույսը

«Մալագայի» ֆուտբոլիստը գիտակցում է, որ Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ խաղերը հեշտ չեն լինելու: Չեմպիոնների լիգայի վիճակահանության վերաբերյալ Խոակինն ասել է.

«Մրցաշարի այս հատվածում չի կարող հեշտ լինել: «Բորուսսիան» թիմ է, որը սովոր է նման հանդիպումներ անցկացնել: Սակայն մենք չենք կորցնում հույսը և անպայման կիսաեզրափակիչ դուրս գալու համար կլինեն հնարավորություններ, ինչպես եղել է սրանից առաջ:

«Բորուսսիային» պետք է մեծ հարգանքով վերաբերենք: Սա ուժեղ թիմ է, որը հիանալի խաղ է ցուցադրում: Վիճակահանությունը դիտեցիք հանդերձարանում` առավոտյան մարզանքից հետո և գոհ մնացինք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում