Դել Պոտրո. Ուրախ եմ, որ Հռոմի պապն իմ հայրենակիցն է

Դել Պոտրո. Ուրախ եմ, որ Հռոմի պապն իմ հայրենակիցն է

Արգենտինացի թենիսիստ Խուան-Մարտին դել Պոտրոն ասել է, որ շատ ուրախ է, որ Հռոմի նորընտիր պապը` Խորխե Մարիո Բերգոլը իր հայրենակիցն է.

-Ես կաթոլիկ եմ ու երջանիկ եմ կարդինալների այդ որոշման համար: Իմ, երկրի ու բոլոր արգենտինացիների համար դա շատ բան է նշանակում: Այդ լուրը բոլորս շատ էմոցիոնալ կերպով ընդունեցինք: Նա լավ մարդ է ու արժանի է նման պատվի: Բոլորս հպարտ ենք: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում