Ֆերգյուսոն. 1/4 եզրափակիչ պետք է մենք անցնեինք

Ֆերգյուսոն. 1/4 եզրափակիչ պետք է մենք անցնեինք

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը շարունակում է իր թիմի` Չեմպիոնների լիգայից դուրս մնալը համարել պարզապես անհաջողություն: Հիշեցնենք, որ 1996 թվականից ի վեր առաջին անգամ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը կանցնի առանց անգլիական թիմերի մասնակցության:

«Չի կարելի Անգլիայի բոլոր ներկյացուցիչներին նույն կերպ քննադատել: «Ռեալի» դեմ մեր խաղը հիանալի էր և մենք պետք է անցնեինք հաջորդ փուլ: Ցավոք, այդպես չստացվեց:

Մի քանի տարի առաջ ԱՊԼ-ի թիմերը կանոնավոր մասնակցում էին մրցաշարի քառորդ եզրափակչին, իսկ հիմա շատ բան է փոխվել»,-ասել է Ֆերգյուսոնը Sky sports-ի հետ զրույցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում