Յովետիչը կարող է դառնալ «Արսենալի» ամենաթանկ ձեռքբերումը

Յովետիչը կարող է դառնալ «Արսենալի» ամենաթանկ ձեռքբերումը

«Ֆիորենտինայի» հարձակվողը հայտնվել է «Արսենալի» ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Արսեն Վենգերն արդեն կես տարի է հետևում է Յովետիչի խաղին և մեծ ցանկություն ունի իր թիմում տեսնել այս ֆուտբոլիստին: Եթե «զինագործներին» հաջողվի գնել Յովետիչի տրանսֆերը, ապա հաջորդ մրցաշրջանում նրանց հարձակման գիծը բավականին կուժեղանա` հաշվի առնելով նաև Օլիվյե Ժիրուի խաղը:

Բացի այդ տրանֆերը իրականացնելու դեպքում Յովետիչը կարող է դառնալ «Արսենալի» ամենաթանկ ձեռքբերումը: Մինչ օրս ակումբն ամենամեծ գումարը` 15 մլն ֆունտ վճարել է Անդրեյ Արշավինի համար, իսկ Յովետիչի տրանսֆերային արժեքը 20 մլն ֆունտ է:

Հավելենք նաև, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում