Ազար. Պետք է հաղթենք խաղ առ խաղ

Ազար. Պետք է հաղթենք խաղ առ խաղ

Էդեն Ազարը հույս ունի, որ «Չելսին» կկարողանա խաղերով գերհագեցած այս շրջանում լավ ելույթներ ցուցադրել:

«Մրցաշրջանի սկզբում այսպիսի գրաֆիկը մեծ չէր խանգարի: Դա մեզ կօգներ արագ հարմարվել մրցաշարային տեմպին և համապատասխան խաղամակարդակ ձեռք բերել:

Սակայն մրցաշրջանի ավարտին սա կարող է խանգարել մեզ: Մենք պարզապես պետք է հաղթենք խաղ առ խաղ: Երկրպագուների աջակցությամբ մեզ դա կհաջողվի: Այս պահին առավել կարևոր է հաղթանակ տոնել «Վետթ Հեմի» նկատմամբ»,-ասել է Sky Sports-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում