Հենրիխ Մխիթարյանի 100-րդ խաղը Ուկրաինայի առաջնությունում

Հենրիխ Մխիթարյանի 100-րդ խաղը Ուկրաինայի առաջնությունում

«Շախտյորի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի համար «Շախտյոր»-«Չերնոմորեց» հանդիպումը 100-րդն է Ուկրիանայի առաջնությունում:

Առաջին խաղը Հենրիխն անցկացրել է 2009 թվականի հուլիսի 19-ին` Դոնեցկի «Մետալուրգի» կազմում: Իսկ «հանքափոների» կազմում հայ ֆուտբոլիստը խաղալ սկսել է 2010 թվականի սեպտեմբերի 10-ից: Ներկայիս թիմում Մխիթարյանն անցկացրել է 63 խաղ, իսկ «Մետալուրգում»` 37: Հավելենք` այս բոլոր խաղերում Մխիթարյանը խփել է 43 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում