«Շախտյորը» ջախջախեց «Չեռնոմորեցին». Մխիթարյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

«Շախտյորը» ջախջախեց «Չեռնոմորեցին». Մխիթարյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում մրցաշարային աղյուսակի առաջատար «Շախտյորը» հյուրընկալել էր «Չեռնոմորեցին»: Հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցում էր Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով վերջին խաղերում գոլերով աչքի չէր ընկնում: Սակայն այսօր Մխիթարյանը ուղղեց իր «սխալը»` խփելով իր թիմի երկրորդ գնդակը:

Հանդպման հաշիվը առաջին խաղակեսի 42-րդ րոպեին բացեց Ֆերնանդինյոն, 59-րդ րոպեին կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ Լուիս Ադրիանոն խաղավարտին ավելի խոշոր դարձրեց «հանքափորների» առավելությունը. «Շախտյոր»-«Չեռնոմորեց»` 3:0:

Հավելենք` այս հաղթանակից հետո «Շախտյորն» ունի 60 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Չեռնոմորեցը» 36 միավորով դեռևս 5-րդ հորիզոնականում է:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում