Իբրահիմովիչ. Բոլորս էլ սխալներ ենք գործում

Իբրահիմովիչ. Բոլորս էլ սխալներ ենք գործում

«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Սենտ-Էտիենի» հետ ոչ-ոքի արդյունքից շատ դժգոհ է: Հետխաղյա ասուլիսի ժամանակ Իբրահիմովիչն ասել է.

«Մենք հաղթում էինք 2:0 հաշվով, բայց խաղն ավարտվեց ոչ-ոքի: Նման բաներ ֆուտբոլում լինում են: «Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստները հիանալի առաջին խաղակես անցկացրին, բայց ընդմիջումից հետո վատ խաղացին:

Պետք է գնահատել նաև մրցակցի կատարածը. երկրորդ խաղակեսում «Սենտ-Էտիենը» խճճեց մեզ: Մենք բոլորս սխալներ ենք գործում, անգամ մրցավարը սխալվեց այս խաղում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում