22.1 C
Yerevan

Վարդան Մինասյանը հրապարակել է մարզական հավաքի ծրագիրը

Նմանատիպ

Սուսաննա Գաբոյանը ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական...

Հավասար խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց

Ավարտվեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Մեր...

Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականում խփած գոլերով շրջանցեց Բենզեմային

Մարտի 24-ին Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2024-ի որակավորման խաղում «Ստադ դե...

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է մարզական հավաքի ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մարտի 19-ին թիմը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 19-ին’ ժամը 18:00-ին, թիմը կանցկացնի առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Մարտի 20-ին ազգային հավաքականը կանցկացնի երկու մարզում, իսկ մարտի 21-ին ստուգողական խաղ կանցկացնի Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 18:00-ին, մուտքն ազատ է:

Այնուհետև, մարտի 22-25-ը հավաքականը մարզումներ կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում: Մարտի 26-ին՝ ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը:

spot_imgspot_img