«Շալկե-04»-ը Դրաքսլերին բաց չի թողնի

«Շալկե-04»-ը Դրաքսլերին բաց չի թողնի

«Շալկե-04»-ի երիտասարդ կիսապաշտպան Դուլիան Դրաքսլերը, ամենայն հավանականությամբ, կմնա գելզենկիրխենյան ակումբում:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը իրեն ամենալավ կողմերով է դրսևորում, ու, դրանից ելնելով, ԶԼՄ-ները նրան տարբեր գրանդ ակումբներ են ուղարկում: 19-ամյա ֆուտբոլիստի գնման գլխավոր թեկնածուներ են համարվում «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը» ու «Ինտերը»:

-Դրաքսլերը կարևոր խաղացող է մեր թիմի համար: Նա պայմանագրով կապված է ակումբի հետ: Այնպես որ, նրա հնարավոր վաճառքի մասին խոսակցությունները անհիմն են,- ասել է գերմանական ակումբի սպորտային տնօրեն Հորս Հելդտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում