«Բարսելոնան» պատրաստ է առաջարկ կատարել Աբդենուրի համար

«Բարսելոնան» պատրաստ է առաջարկ կատարել Աբդենուրի համար

Կատալոնական ակումբը նոր պաշտպանի է փնտրում:

«Բարսելոնայի» սկաուտները շատ հաճախակի են այցելում Ֆրանսիայի առաջնության շրջանակներում տեղի ունեցող «Թուլուզի» հանդիպումներին, ուստի Աբդենուրի հնարավորություններին «կապտանռնագույնների» մարզչական շտաբն ու ղեկավարությունը արդեն շատ լավ են ծանոթ: 24-ամյա պաշտպանը գնահատվում է 10 մլն. եվրո, ու Marca-ն պնդում է, որ կատալոնացիները արդեն առաջարկ են պատրաստում ֆրանսիական ակումբի համար: Եթե այդ առաջարկը իսկապես կայանա, ապա անձամբ ֆուտբոլիստը պատրաստ է իր ուժերը փորձել «բլաուգրանայի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում